Առանց իմ իմացության՝ 30 հազար դոլարանոց տունս ԴԱՀԿ-ն վաճառեց 2 հազարով. քաղաքացին ահազանգում է | HAVASTI.info

Առանց իմ իմացության՝ 30 հազար դոլարանոց տունս ԴԱՀԿ-ն վաճառեց 2 հազարով. քաղաքացին ահազանգում է

Քաղաքացին ահազանգում է, որ առանց իր իմացության՝ 30 հազար դոլարանոց իր տունը ԴԱՀԿ-ն վաճառել է 2 հազարով։

NEWS.am-ի հարցմանն ի պատասխան` Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը հայտնեց.

«Արարատի մարզի Արալեզ համայնքի բնակիչ Սպարտակ Աղաբաբյանն իրեն պատկանող տունը` հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին Ծառայության կողմից ծանուցվել է առձեռն եղանակով դեռեւս 14.02.2019 թվականին:

Հարկադիր կատարողի որոշմամբ նշանակված անկախ փորձագետի կողմից գույքը գնահատվել է 14մլն 600 հազ դրամ:

Որպես գույքի մեկնարկային գին սահմանվել է 10 մլն 950 հազար դրամը: Լոտի մեկնարկային գնի սահմանումը կարգավորվում է «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքով:

Գույքի աճուրդի մեկնարկը եղել է 28.03.2019 թ.-ին, այն վաճառվել է 25.05.2020թ. 22-րդ էլեկտրոնային կրկնաճուրդով 1մլն. 529.183 հազ. դրամով:

Հարկ է նշել, որ 22 անգամ հնարավորություն է եղել աճուրդի հանված գույքն առավել բարձր գնով վաճառելու, որը չի վաճառվել: Ավելին, պարտապանն այդ ամբողջ ժամանակահատվածում հնարավորություն է ունեցել իր պարտավորությունները կատարելու, որը վերջինիս կողմից չի արվել»։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *