Առակ 4 մոմերի մասին, որը կկարդաք մի քանի վայրկյանում, սակայն կհիշեք ամբողջ կյանքում | HAVASTI.info

Առակ 4 մոմերի մասին, որը կկարդաք մի քանի վայրկյանում, սակայն կհիշեք ամբողջ կյանքում

4 մոմերը հագնիստ վառվում էին և աստիճանաբար հալվում։ Այնպիսի լռություն էր, որ լսվում էր նրանց խոսակցությունը։

Առաջին մոմն ասաց․

—Ես հանգստությունն եմ․․․ Ցավոք, մարդիկ չեն կարողանում պահպանել ինձ։ Կարծում եմ, բացի հանգելուց այլ ելք չունեմ։

Եվ մոմի լույսը հանգեց։

Երկրորդ մոմը կամացիկ ձայնով ասաց․

—Ես հավատն եմ․․․ Ցավոք, ոչ մեկի պետք չեմ։ Մարդիկ չեն ուզում իմ մասին ոչինչ լսել, դրա համար էլ վառվելս իմաստ չունի։

Մոմը լռեց, իսկ թույլ քամին փչեց ու հանգացրեց այն։

Երրորդ մոմը մտահոգված ասաց․

—Ես սերն եմ․․․ Այլևս ուժ չունեմ կրակս վառ պահելու համար։ Մարդիկ ինձ չեն գնահատում և չեն հասկանում։ Նրանք ատում են նույնիսկ նրանց, ովքեր իրենց ամենից շատն են սիրում՝ մտերիմներին,- ավարտելով խոսքը՝ մոմը հանգեց։

Հանկարծ սենյակ մտավ մի երեխա, տեսավ 3 հանգած մոմերը ու վախեցած գոռաց․

—Այս ի՞նչ եք անում։ Դուք պիտի վառ մնաք, ես վախենում եմ մթությունից,-սկսեց արտասվել տղան։

Չորրորդ մոմն ասաց․

—Մի վախեցիր և մի լացիր։ Մինչ ես վառվում եմ, կարող ես վառել և մյուս մոմերը։ Չէ որ ես հույսն եմ։

Թող հույսի մոմը ձեր հոգում միշտ վառ մնա․․․

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *