Աջիկա առանց եփելու. Շատ համեղ ու անփոխարինելի համեմունք: Բոլորն էլ գիտեն, որ աջիկան շատ համեղ մածուկանման համեմունք է:
Այս կծու նախուտեստը բարելավում է մարսողությունը, արագացնում նյութափոխանակությունը և ուժեղացնում օրգանիզմի դիմադրողականությունը, ինչն այն դարձնում է անփոխարինելի ցուրտ ամիսներին: Բայց մենք խոսում ենք միայն իսկական աջիկայի մասին, որը պետք է պարունակի չիլի պղպեղ, սխտոր և աղ:https://youtu.be/YJcCgvjAHRA
Տնային տնտեսուհիներից շատերն աջիկա են եփում և փակում են բանկաների մեջ, բայց մենք ձեզ առաջարկում ենք առանց եփելու պատրաստել այս համեղ մածուկը: Ջերմային մշակման չենթարկվելու շնորհիվ բոլոր վիտամինները պահպանվում են մինչև գարուն:

Աջիկա առանց եփելու. Անհրաժեշտ բաղադրիչները
- Լոլիկ 4 կգ
- Բուլղարական պղպեղ 1.5 կգ
- Չիլի պղպեղ 3 հատ
- Սխտոր 200 գ
- Քացախ 200 մլ
- Աղ 2 ճաշի գդալ


Աջիկա առանց եփելու. Պատրաստման եղանակը քայլ առ քայլ
- Լվանալ լոլիկը և բուլղարական պղպեղը: Այնուհետև հեռացնել պոչիկները:
- Չիլիի պղպեղի պոչիկները նույնպես կտրել և հեռացնել: Պատրաստի բանջարեղենն անցկացնել մսաղացով, ավելացրեք 9% քացախը և աղ:
- Խառնել և թողնել մեկ ժամ: Մեկ ժամ հետո կրկին լավ խառնել: Խառնուրդը մաքուր, չոր բանկաների մեջ լցնել և ամուր փակել կափարիչներով:
- Այս կծու աջիկան բանկաների մեջ տեղավորելուց հետա անպայման պահեք սառը տեղում, որ լավագույն կերպով պահպանվեն բոլոր վիտամիններն ու այն ունենա համի և բույրերի ամբողջականություն:

Աջիկան առանց եփելու պատրաստ է:
Բարի ախորժակ:
Оставить комментарий