Աուտիզմով հիվանդ այս տղան կառուցել է «Տիտանիկի» ճիշտ կրկնօրինակը լեգոներով։ Տեսեք այս տղայի հրաշալի աշխատանքն ու գնահատեք ինքներդ

Բրինյար Կառլ Բիրգիսոն անունով 15-ամյա այս տղան տառապում է աուտիզմով, բայց դժվար է հավատալ նրան, թե իր սեփական ձեռքերով ինչեր է պատրաստել ընդամենը դեռ երբ 10 տարեկան էր: Այս երեխան կարողացավ կառուցել հայտնի «Տիտանիկի» ճշգրիտ պատճենը լեգոներով:

Լայներն ուներ 1,5 մետր բարձրություն և 8 մետր երկարություն: Այս ամեն ինչի պատրաստման համար տղայից պահանջվեց 11 ամիս և 56 հազար դետալ:

Մանկուց Բրիջարդը սիրում էր տարբեր ճանապարհորդություններ և ուղևորություններ: Եվ երբ մի անգամ նա գնաց իր պապի հետ ձկնորսության, նա նավերը տեսնելով ասես կախարդվեց: Այդ ժամանակվանից նա դրանցով շատ էր հետաքրքրում: Եվ իր, այդքան փոքր տարիքում նա ուսումնասիրեց «Տիտանիկ» -ը և դրա պատմությունը:

Եվ ամենահետաքրքիրն այն է, որ ամբողջ ընտանիքը նրան օգնեց նավի կառուցման հարցում: Որպեսզի իմանան մասերի անհրաժեշտ քանակը, ինժեներ պապը հաշվարկեց ամեն ինչ, այնուհետև նրանք սկսեցին գնել անհրաժեշտ քանակությամբ լեգո կոնստրուկտոր, իսկ մնացած գործը պետք է շարունակեր Բրիջարդը:

Այժմ Կարլը 15 տարեկան է և վստահ է, որ հենց նավի ստեղծումն էր, որն օգնեց նրան ընտելանալ իր ախտորոշմանը:

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*