Աշխարհում ամենատարածված սմարթֆոնի մոդելը | HAVASTI.info

Աշխարհում ամենատարածված սմարթֆոնի մոդելը

2020 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով, iPhone 11-ը դարձել է աշխարհում ամենալավ վաճառվող սմարթֆոնը` ինչպես ընդհանուր վաճառքի, այնպես էլ պրեմիում դասի սեգմենտում, նշվում է CounterPoint-ի կողմից իրականացված ուսումնասիրության մեջ:

Ամենատարածված մոդելին բաժին է ընկնում ամբողջ վաճառքի 30%-ը: Երկրորդ տեղում iPhone 11 Pro Max-ն է (9%) և եռյակը եզրափակում է iPhone 11 Pro-ն (7% տոկոս):
     Լավագույն հնգյակում են նաև iPhone XR և Huawei Mate 30 Pro 5G սմարթֆոնները:
     Պրեմիում սեգմենտում վաճառված Apple ապրանքանիշի սմարթֆոնների ընդհանուր մասնաբաժինը կազմել է 57%: Նշվում է, որ Apple-ը և Samsung-ը առաջատար են եղել բոլոր շրջաններում, բացառությամբ Չինաստանի, որտեղ Huawei-ն պրեմիում դասի սարքերի ամենատարածված ապրանքանիշն է:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *