«Աշխարհը գտնվում է համավարակի նոր ու վտանգավոր փուլում»․ ԱՀԿ

Աշխարհը թևակոխել է համավարակի «նոր և վտանգավոր փուլ»։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը։ «Հասկանում ենք, որ շատ մարդիկ հոգնել են տանը մնալուց։ Հասկանալի է, որ երկրները ձգտում են վերագործարկել իրենց տնտեսությունները։ Բայց վիրուսը տարածվում է արագ և դեռևս մահացու վտանգավոր է»,- ասել է Գեբրեյեսուսը։ Նրա խոսքով՝ նախօրեին 24 ժամվա ընթացքում արձանագրվել է ավելի քան 150 հազար նոր դեպք, ինչը նոր ռեկորդ է։ «Այս դեպքերի գրեթե կեսն արձանագրվել են Հյուսիսային և Հարավային Ամերիկայում, զգալի մասը՝ Հարավային Ասիայում և Մերձավոր Արևելքում»,- նշել է Գեբրեյեսուսը:

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*