Անվճար սնունդ՝ Մոսկվայում ծիրան գնելու նպատակով հերթում կանգնած մեր հայրենակիցների համար

Ֆեյսբուքյան օգտատեր, մոսկվաբնակ Դավիթ Ֆրանգ Տոնոյանը լուսանկար է հրապարակել, որում երևում է, թե ինչպես է անվճար սնունդ բաժանվում Մոսկվայում ծիրան գնելու նպատակով հերթում սպասող մեր հայրենակիցներին:

«Անվճար սնունդ ծիրան գնելու նպատակով հերթում սպասող մարդկանց համար»,- գրել է օգտաատերը:

Ավելի վաղ հայտնել էինք՝ մոսկվաբնակ մեր հայրենակիցները ծիրան են գնում՝ օգնելով անելանելի վիճակում հայտնված վարորդներին:

Հիշեցնենք , որ Մոսկվայի ամենամեծ մեծածախ շուկաներից մեկից՝ «Ֆուդ Սիթի» գյուղատնտեսական ապրանքների շուկայից հուլիսի 16-ի գիշերը հանել էին հայկական ապրանքներով բեռնված ֆուռերը. որոշ մատակարարներ ահազանգում էին, որ մթերքն արդեն փչացել է: Կասկածներ կան, որ այդ ամենի հետ կարող են կապ ունենալ ադրբեջանցիները: Հայաստանում պատասխանատու մարմինները տեղյակ են խնդրին։ Կարգավորման ուղղությամբ քայլեր են կատարվում` խնդրի շուտափույթ լուծման ակնկալիքով։

Ռուսաստանաբնակ հայերը մոբիլիզացվել, տասնյակ կիլոմետրեր կտրել, հասել և գնել են Մոսկվայի մեծածախ «Ֆուդ Սիթի» շուկայից դուրս հանված ֆուռերում եղած ամբողջ հայկական ծիրանը:

«Մի քանի ժամվա մեջ Մոսկվայի շրջանի տարբեր հատվածներից, տարբեր տեղերից մեր հայությունը եկել հասել է այստեղ: Անձամբ ես քառասուն կիլոմետր քշել, եկել եմ այստեղ, որ մեր գյուղացու քրտինքը չընկնի ջուրը: Մի քանի ժամում ամբողջ ծիրանը վաճառվել է»,-տեսանյութերից մեկում ասում է քաղաքացին:

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*