Անչափ համեղ ռուլետներ դդմիկով ու պանրով. հրաշալի համ, պատրաստման հեշտ ու արագ տարբերակ | HAVASTI.info

Անչափ համեղ ռուլետներ դդմիկով ու պանրով. հրաշալի համ, պատրաստման հեշտ ու արագ տարբերակ

Առաջարկվող ռուլետներն ամառային են, հեշտ ու հարմար եղանակով ստացվող, հրաշալի համային հատկանիշներով, իսկ անհրաժեշտ մթերքների շարքը հետևյալն է.

Առաջին հեթրին բարակավուն շերտերի վերածել դդմիկները իրենց երկարությամբ: Դրանք քիչ աղել ու տապակել երկկողմանի:

Մինչ սա կսառչի, ստանանք միջին հատվածի համար անհրաժեշտ մասսան: Քերել նշված չափաբաժնով պանիր:

Դրանից հետո նույն եղանակով քերել խաշված հավկիթներ: Երկու քերուկները միավորել իրար, խառնել:

Այս քերուկներին մայոնեզ ավելացնել: Կանաչին ընտրելիս նախապատվությունը տալ սամիթին: Մանրատած կանաչուց հետո մեր մասսային սխտորի քերուկ ու աղ էլ ավելացնել, և զանգվածը համաչափորեն խառնել:

Այս մայոնեզային շերտը գդալով տարածել տապակված դդմիկի յուրաքանչյուր շերտի ողջ երկայնքով, հետո դրանք փաթաթել ռուլետաձև:

Այսքանով կարելի է ավարտված համարել դդմիկով ռուլետների ստացման պրոցեսը: Արդյունքում հետաքրքիր համով խորտիկներ են ստացվում, որոնք հարմար է մատուցել նաև սառը վիճակում:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *