Աննկարագրելի համեղ թփով տոլմա․ Հայկական խոհանոցի զարդը՝ հեշտ և արագ (Տեսանյութ)


Այսօր պատրաստելու և մատուցելու ենք մեր ազգային խոհանոցի զարդը՝ թփով տոլմա։

Այս շատ համեղ,  նուրբ և տոնական տաք ուտեստը յուրաքանչյուր տանտիկին իր յուրահատուկ ձևով է պատրաստում․ իսկ ես էլ այս բաղադրատոմսում առաջարկելու եմ իմ բաղադրիչների ցանկն ու պատրաստման նրբությունները։

Թփով տոլմա․ Բաղադրիչներ

  • Խաղողի տերևներ՝ ըստ մսի քանակի․ ցանկալի է թարմ, կարելի է նաև սառցախցիկից հանել մեր նման
  • Տավարի փափկամիս — 750 գր․
  • Բրինձ — 50 գր․
  • Սոխ — 3 գլուխ
  • Սխտոր — 2 ատամ
  • Խառը կանաչի — 1 փունջ
  • Դափնու տերև
  • Սև հատիկավոր պղպեղ
  • Չորացրած ծիթրոն կամ օերգանո
  • Սալորի չիր կամ թարմ սալոր
  • Մածուն և սխտոր — որպես սոսուս
  • Կարագ — 100 գր․

Պատրաստման եղանակը

  • Հարկավոր է վերցնել տավարի փափկամիս, ցանկալի է միսը մի փոքր յուղոտ լինի, որպեսզի համեղ ստացվի տոլման։ Որոշ տանտիկիններ տոլմայի մսի հետ նաև խոզի յուղոտ միս են աղում մի փոքր
  • Միսը աղալուց հետո հարկավոր է նաև սոխը աղալ և ավելացնել մսին
  • Լվանալ և ավելացնել  բրինձը
  • Ես մսին նաև ճզմած սխտոր եմ ավելացնում, նույնիս եթե կաղամբով եմ տոլման պատրաստելու, դուք էլ փորձեք ընդգծված համ է ստացվում
  • Խառը կանաչին ենք ավելացնում
  • Չորացրած ծիթրոնն լրացնում է կանաչիների փունջը, որը պարտադիր է, կարող եք այն փոխարինել օրեգանոյով
  • Աղ և սև պղպեղ ենք անում:
  • Մի փոքր գոլ ջուր ենք ավելացնում, մի լավ խառնում և դնում կողքի
  • Այժմ նախապատրաստենք խախողի տերևները՝ թուփը
  • Շատ համեղ է երբ օգտագործում եք թարմ քաղած խաղողի տերևներ, բայց սառեցրած տարբերակն էլ ոչնչով չի զիջում, պատրաստելուց հետո կհամոզվեք
  • Ինձ մոտ նույն պես սառցախցիկից հանված տերևներ են, որոնք բացում շարում ենք մաղի վրա, վրան աղ ենք ցանում և տաք ջուր լցնում
  • Կողքի ենք դնում մոտ կես ժամով
  • Արդեն ժամանակն է տոլման փաթաթելու
  • Կաթսայի տակ հարկավոր մի քանի տերև փռել
  • Խաղողի տերևի դրսի գեղեցիկ կողմը թողնում ենք ներքևում և ներսի կողմը պետք է օգտագործել
  • Եթե փոչիկը երկար այն հարկավոր է կտրել
  • Միսը գդալով դնում ենք տերևի վրա, կողքերից թուփը փակում ենք և փորձում ենք բարուրել, մատներով օգնելով միսը տեղավորելուն
  • Ահա այսպիսի փոքրիկ և նուրբ տոլմաներ պետք է ստացվեն, կան մարդիկ, որ ավելի բարակ և փոքր սիրում թփով տոլման, բայց այս միջին չափսը կարծում եմ իդեալական է

  • Շարում ենք կաթսայի տակ, երբ առաջին շերտը շարված է հարկավոր է կարագը կտրտած շարել շերտի վրա
  • Իմ համեղ տոլմայի գաղտնիքը նաև սալորաչիրն է, շերտերի արանքում ես նաև առանց շաքարավազի պատրաստված սալորաչիր եմ օգտագործում, սեզոնին կարելի է և թարմ սալորներ շարել՝ հաճելի թթվություն ապահովելու համար
  • Այսպես հաջորդաբար բոլոր շերտերը վերջացնելուց հետո,
  • Լցնում ենք վերջում Դափնու տերև և սև հատիկավոր պղպեղ
  • Վրայից ես նորից ծածկում եմ տերևներով
  • Ափսե ենք շուռ տալիս տոլմայի վրա որպեսզի շատ չբարձրանա, չքանդվի, կոկիկ մնա /եթե իահրկե դուք գիտեք իրական պատճառը ափսե դնելու, խնդրում եմ մեկնաբանություններում գրեք/
  • Փակում ենք կափարիչը և դնում գազօջախին մարմանդ կրակի վրա
  • Պետք է եփվի մոտ 25-30 րոպե, հեռացնում ենք ափսեն համտեսում, եթե թուփը լրիվ փափկել է իսկ միսը եփվել, ապա անջատում ենք կրակը
  • Թփով տոլման մատուցում են սխտոր-մածունով, պարզապես սխտորը ճզմում ենք մածունի վրա, սովորաբար ես մի փոքր աղ եմ ավելացնում և լավ խառնում եմ, բայց այսօր այսպես կթողնենք

  • Մի փոքր լցնենք մատուցվող բրգի վրա և բոլորին հրավիրենք ճաշի,

Միայն Ամանորին չէ, որ կարելի է այս ուտեստը պատրաստել, իրականում լավ առիթ է ընտանիքին հավաքել տոլմա ուտելու և բոլորին պատմելու Համեղ Բաղադրատոմսեր ալիքի մասին, որտեղ շատ համեղ այլ բաղադրատոմսեր էլ կան։

Թփով տոլմա․ Տեսանյութ

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*