
Այսօր մենք պատրաստում ենք Հայկական Խաշլամա Շարովի․ որի համից հոտից չեք կշտանա, խոստանում եմ, եթե իմ կերպ պատրաստեք։
Դուք էլ խոստացեք, որ կբաժանորդագրվեք իմ ալիքին, լայքեր կդնեք և կտարածեք տեսանյութը ինձ ոգևորելու համար։ Իսկ ես էլ ձեզ կուրախացնեմ մեր այսօրվա խաղարկությամբ։
Սկսենք պատրաստել։

Հայկական Խաշլամա Շարովի
- Տավարի յուղոտ ոսկրոտ փափուկ միս — 2 կգ․
- Կարտոֆիլ — 2 կգ․
- Քաղցր պղպեղ — 2 հատ
- Լոլիկ — 2 հատ
- Սոխ — 2 գլուխ
- Սխտոր — 1 գլուխ
- Կարագ — 50 գր․
- Դափնու տերև — 2 հատ
- Մեկ փունջ խառը կանաչի
- Լեչո կամ ախորժակ — 2 ճաշի գդալ
- Աղ, պղպեղ
Հայկական Խաշլամա Շարովի
- Տավարի միսը ընտրելիս հարկավոր է վերցնել ոսկորով, յուղոտ նաև մսոտ կտորներ, որոնք նախապես լավ լվացել ենք
- Այժմ այն պետք է շատ քիչ ջրով դնենք խաշվելու

- Շարենք կաթսայի մեջ, դափնու մի քանի տերև դնենք վրան
- Մեկ բաժակ ջուր լցնենք սառը և դնենք թույլ կրակին խաշվելու
- Այդ ընթացքում արագ կպատրաստենք աղցան և կկտարտենք մեր խաշլամա յի բաղադրիչները
- Ինձ կրկին օգնության կգա Կանաչ Սնունդի Համոսն ու մութաբալը, որը իսկական հայտանագործություն էր ինձ համար, այն միշտ ինձ օգնության է հասնում
- Այս առանց կոնսերվանտների համոսից և մութաբալից 2 արագ տարբեր համեղություններ կստանանք այժմ
- Ընդամենը մութաբալը, որի հիմքը խորոված սմբուկն է կխառնենք կտահան ձիթապտուղների հետ կանաչ և սև
- Վրան կավելացնենք ձիթապտղի ձեթ և վերջ
- Նույն կերպ կպատրաստենք նաև աղցանի երկրորդ տարբերակը մեր համոսից, որը իքնին արդեն համեղ է, իսկ այս տարբերակով առավել լեցուն համ է ստանում
- Անպայման այս տարբերակը փորձեք և գրեք մեկնաբանություններում հավանեցիք թե ոչ
- Համեղ աղցանները պատրաստ են, այժմ արագ կտրատենք խաշլամա յի բաղադրիչները՝ խառը կանաչին, քաղցր պղպեղը, լոլիկը և սոխը
- Ընդ որում յուրաքանչյուրից օգտագործելու ենք երկուական, ինչպես միսն ու կարտոֆիլն է՝ յուրաքանչյուրը 2 կիլոգրամ
- 1 ժամ խաշվեց մեր միսը, արդեն կիսախաշված վիճակում կսկսենք հավաքել մեր շարովի խաշլամա ն, անունը ստացել է շերտ առ շերտ շարվելու համար
- Ներքևի շերտը կշարենք ամբողջական կարտոֆիլներ, շերտատելու կարիք չկա, քանի որ երկար ենք եփելու
- Շերտերի կենտրոնում մեկ գլուխ սխտոր եմ ես դնում սովորաբար, շատ ավելի համեղ է ստացվում
- Մոտ 50 գրամ կարագ ամեն դեպքում կդնենք մեր խաշլամայի վրա, չնայած որ միսը բավականին արդեն յուղոտ էր
- Վրան առանց հստակ հաջորդականություն պահպանելու շերտերով շարում ենք մեր նախապատրաստած բանջարեղենները
- Անպայաման մեջտեղում աղ և սև պղպեղ ենք անում, հետո սկսում ենք շարել արդեն միսը, որին նույնպես հաջորդելու են բանջարեղենների շերտերը
- Եթե կցանկանաք նաև ամառային բանջարեղենային խաշլամա կպատրաստենք մեր ալիքում, գրեք այդ մասին մեկնաբանություններում, ես ձեր ցանկությունը անպայման հաշվի կառնեմ

- Միսը խաշելու վերջին մասում աղ եմ արել, ինչու նախապես պետք չի մսին աղ անել, դրանից այն պնդանում է, ցանկալի է աղը վերջնական խաշվելուց մի փոքր առաջ ավելացնել
- Կրկին աղ և պղպեղ կանենք
- Վերջում արգանակը մաղով անցկացնենք և ավելացնենք խաշլամային, այն պետք է շատ քիչ լինի, որում և թաքնված է մեր խաշլամա յի հատկապես համեղ ստացվելու գաղտնիքը
- Կաթսայի 1/3 չափով մսաջուրը կլցնենք
- Կփակենք կափարիչով և կդնենք արդեն մարմանդ կրակին մոտ 40-50 րոպե եփվելու
- Այնպիսի բույր է ընկել խոհանոցում, կարծես գալիս է դարերից, երդիկներից հայի օջախներից բարձրացող ծխին խառնված
- Վստահ եմ մեր հայկական խոհանոցի գոհարները այսպիսի հպարտությամբ կպատրաստենք մի քանի տասնյակ դարեր շարունակ
- Վերադառնանք մեր կաթսայում արդեն պատրաստ մեր ուտեստին և արագ աղցաններին, որոնք բոլորն էլ արդեն պատրաստ սպասում են համտեսի
- Իսկապես ճոխ ընթրիք ստացվեց։
Հայկական Խաշլամա Շարովի․ Համից հոտից չեք կշտանա
Դե ինչ, բարի ախորժակ։
Оставить комментарий