«Այ ձեր Սերժիկի գիտությամբ ադրբեջանցիք մեր տարածքներն էին գրավում». Կարեն Թովմասյան

Լրագրող Կարեն Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մերժվածների հոտը հարյուր տարվա ծամծմված թեզն ա տարածում՝ թե իբր հայկական զինված ուժերը հակառակորդին խփում են ի հեճուկս Նիկոլ Փաշինյանի գիտության կամ թույլատրության:

Տո այ հորթեր, էդ ո՞նց ա լինում որ Շուշին գրավելուց իբր Լևոնը խաբար չի լինում, ու Շուշին գրավում են, Տավուշում Նիկոլը խաբար չի լինում, որ մեր զորքերն ադրբեջանցիներին սատկացնում են, բայց այ ձեր սերժիկի գիտությամբ ադրբեջանցիք մեր տարածքներն էին գրավում, Լելե-Թեփեն էին գրավում, մտնում էին ու իրանց տներում մարդկանց էին մորթում:

Էդ ո՞նց ա լինում, որ կուսական ու հարթ ուղեղների համաձայն իբր ազգադավ ու հող տվողները ոչ միայն հողն են պաշտպանում, այլև տարածքներ ու դիրքեր են գրավում, իսկ ձեր իբր հող չտվող պապաները տարածքներ են կորցնում, իրանց ասելով ամայի, ո՛չ ստրատեգիական, ո՛չ մարտավարական նշանակություն չունեցող հեկտարներ:

Էդ ո՞նց ա լինում, որ ձեր պապաների օրոք տանկերը վառելիք չունենալու պատճառով տեղից չէին շարժվում, իսկ հիմա ադրբեջանական դիրքերի ուղղությամբ նաև տանկերից են կրակում»:

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*