Այս ռուլետները համեղ եւ շատ հյութալի են, բառացիորեն հալչում են բերանում | HAVASTI.info

Այս ռուլետները համեղ եւ շատ հյութալի են, բառացիորեն հալչում են բերանում


Այս բաղադրատոմսով պատրաստված խորտիկը անպայման պետք է լինի ձեր տոնական սեղանին: Ռուլետները շատ գեղեցիկ եւ ախորժելի են: Նրանք մի քիչ ավելի շատ ուշադրություն կպահանջեն պատրաստման ժամանակ, բայց արդյունքը տեսնելիս, չեք փոշմանի: Այս ռուլետները համեղ եւ շատ հյութալի են: Նրանք բառացիորեն հալչում են բերանում, եւ միեւնույն ժամանակ շատ հագեցնող են:

Պահանջվող մթերքներ

  • 800 գրամ աղացած միս
  • 1 սոխ
  • 200 գրամ բեկոն
  • 120 գրամ պինդ պանիր
  • 3 ճաշի գդալ չորահաց
  • 1 թեյի գդալ աղացած սխտոր
  • աղ
  • բուսական յուղ
  • ձվի դեղնուց

Պատրաստման եղանակը

  1. Սոխը մաքրել եւ կտրել փոքր կտորներով: Ավելացնել այն աղացած մսին եւ լավ խառնել: Ավելացնել աղ եւ աղացած սխտորը, ապա զանգվածը կրկին խառնել:
  2. Վերցնել չորահացի փշուրները: Լցնել մի մասն ափսեի մեջ, մնացածն ավելացնել մսին ու լավ խառնել:
  3. Կոշտ պանիրը կտրել քառակուսի ձողիկներով և թաթախել չորահացի մեջ:
  4. Մի քիչ մսազանգված վերցնել, բլիթանման բացել, մեջտեղում դնել պանիրն ու մսով փաթաթել այն:
  5. Այնուհետև վերցնել երկու շերտ բեկոն, դնել իրար կողքի, և դրանով փաթաթել ռուլետը: Նույն կերպ պատրաստեք մնացած ամբողջ միսը:
  6. Պատրաստի ռուլետները շարել մի փոքր բուսական յուղ քսած տապակի վրա:
  7. Վրաները քսել հարած դեղնուց:
  8. Մինչեւ 180 աստիճան տաքացած ջեռոցը դնել և թողնել 30 րոպե:
  9. Այնուհետև շարել ափսեի մեջ և մատուցել տաք վիճակում:

Բարի ախորժակ:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *