
Հավանաբար, շատերն են շփոթվել՝ մտնելով ոսկերչական խանութ:
Բայց ահա մի անգամ վստահ քայլերով թանկարժեք ոսկերչական խանութ է մտել 80-ամյա ծեր տղամարդը՝ իր կնոջ հետ:
Աշխատակիցները շատ զարմացած էին՝ չէ՞ որ նրանց հազվադեպ են նման հաճախորդներ այցելում:
Սակայն նրանք ավելի զարմացան այն բանից, ինչ կատարվեց հետո:

Պապիկն աշխատակիցներին խնդրել է ադամանդյա ամուսնական մատանի ցույց տալ հարմար գնով:

Աշխատակիցները ծերունուն ցույց են տվել համեմատաբար ոչ թանկ տարբերակ:

Իսկ ինչ կատարվեց հետո՝ մինչև հոգու խորքը հուզել է խանութի աշխատակիցներին. ծերուկը զգուշորեն գրպանից հանել է մանր թղթադրամների կույտ և պարզել վաճառողուհուն, իսկ մատանին դրել է կնոջ մատին:

Այս տեսարանն արձանագրել են տեսախցիկները:

Այն շատ արագ տարածվել է համացանցում:

Ինչպես պարզվել է հետո՝ այդ գումարը ծերուկը հավաքել է տարիներ շարունակ, որպեսզի կարողանա կնոջը նման թանկարժեք նվեր մատուցել:

Оставить комментарий