«Այս պահին անցումային փուլ պետք չէ». Լիլիթ Մակունցը` Վենետիկի հանձնաժողովի կարծիքի մասին

««Իմ քայլը» խմբակցությունը կարծում է` Սահմանադրական դատարանում փոփոխություններ անելու համար այս պահին անցումային փուլ պետք չէ»,- լրագրողների հետ զրույցում հայտնեց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը` անդրադառնալով Վենետիկի հանձնաժողովի եզրակացությանը։Հարցին, թե «եղե՞լ է խմբակցության միասնական պարտադրված որոշում, որ բոլորը կողմ քվեարկեն սահմանադրական փոփոխությունների նախագծին: Չե՞ն եղել պատգամավորներ, ովքեր վախեցել են հետագայում հնարավոր քրեական պատասխանատվությունից», պատգամավորը պատասխանեց. «Ձեր վկայակոչած անձինք, ովքեր խոսում են պատգամավորների քվեարկության և իրենց գործունեության ընթացքում արտահայտած կարծիքների համար պատասխանատվության մասին, հուսամ իրավաբաններ չեն, որովհետև նույնիսկ ոչ իրավաբանները գիտեն, որ ԱԺ պատգամավորն իր գործունեության ընթացքում արտահայտած կարծիքի և քվեարկությունների համար որևէ պատասխանատվության չի ենթարկվում: Իսկ միասնականության վերաբերյալ պատկերը ցուցադրում է «Իմ քայլը» խմբակցության կատարած քվեարկությունը»:Մանրամասները` տեսանյութում:

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*