
Այս խմորով կարկանդակները միշտ փափուկ եւ փքուն կլինեն: Այս խմորն արագ է պատրաստվում և արդեն 30 րոպե հետո կարող եք տապակել համեղ կարկանդակները ցանկացած լցոնով: Կարկանդակները մի քանի օրվա ընթացքում փափուկ են մնում, մինչեւ ամբողջը վերջանալը:
Բաղադրիչներ
- ալյուր — 500 գր:
- սոդա — 1 թեյի գդալ.
- կեֆիր (սենյակային ջերմաստիճանի) 350 մլ:
- աղ — 1 թեյի գդալ
- շաքարավազ — 1 թեյի գդալ
- արեւածաղկի ձեթ- 4 ճաշի գդալ (30 մլ)

Պատրաստման եղանակը
- ցորենի ալյուրը մաղել,
- ավելացնել աղը եւ շաքարավազը տաք կեֆիրին, խառնել,
- ավելացնել սոդան ալյուրին, ապա կեֆիրը, թեթեւ խառնել եւ ավելացնել արեւածաղկի ձեթ
- պատրաստել փափուկ խմոր, անհրաժեշտության դեպքում ավելացնել մի փոքր ալյուր
- խմորը դնել տոպրակի մեջ 30 րոպեով
- խմորը մի քիչ հունցել, սեղանին ալյուր շաղ տալով
- բաժանել հավասար գնդիկների (ստացվում է 14 հատ):
- ավելի լավ կլինի, եթե խմորը բացեք ձեռքերով, այդպես կարկանդակներն ավելի փքուն կլինեն
- կարկանդակների համար կարող եք վերցնել ցանկացած լցոն: Բոլոր դեպքերում էլ փքուն ու փափուկ են ստացվում:
Բարի ախորժակ
Փքուն ԱԼԱԴԻ Կեֆիրով․7 Գաղտնիք Իդեալական ԱԼԱԴԻՆԵՐ թխելու համար
Оставить комментарий