Այս աղցանն ավելի հետաքրքիր և համեղ է, քան բոլորի սիրելի օլիվյեն

Ինչպես ասում են ամեն լավ բան շատ պարզ է:

Այս աղցանը շատ է դուր գալիս տնային տնտեսուհիներին, ովքեր ուզում են համեղ ու գեղեցիկ պատրաստել: Ձեզ նույնպես դուր կգա, վստահ ենք:


Անհրաժեշտ է բարակ շերտիկներով կտրատել`

  • 100 գր. ապխտած հավի միս, կամ երշիկ
  • 150 գր. պանիր
  • 1 թարմ վարունգ
  • 1 միջին չափի հում գազար
  • 1 տուփ պահածոյացված եգիպտացորեն

Աղցանին թեթևակի աղ անել, որովհետև հավը և պանիրն արդեն աղի են: Կարելի է շարել շերտերով, կամ ուղղակի լցնել իրար վրա, ավելացնել մայոնեզ և լավ խառնել:

Թողնել մի երկու ժամ, որ համերը խառնվեն:

Մատուցեք սիրով:

Բարի ախորժակ:

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*