Այսօր տաղանդավոր և ինքնատիպ դերասանուհի Գալյա Նովենցի ծննդյան օրն է

Մանկության տարիներին բակային ներկայացումների աստղ Գալյա Նովենցի մուտքը թատերական աշխարհ կանխորոշված էր հենց մանկության տարիներից:

Առավել հասուն տարիքում մուտքը թատերական, դերասանության աշխարհ կարծես թե միանգամայն բնական և օրինաչափ էր:

Նա հավասարապես պահանջված ու սիրված էր թե՛ թատրոնում, թե՛ կինոյում: Գ. Նովենցի մասնագիտական կայացման հարցում իր մեծ դերն է ունեցել մորաքույրը՝ ժողովրդական արտիստուհի Լյուսյա Հովհաննիսյանը:

Դերասանուհին ծնվել ու մեծացել է Երևանում, ամուսնացել հայտնի բեմադրիչ Երվանդ Ղազանչյանի հետ: Նա կյանքի ու մասնագիտության բերումով նաև ապրել ու աշխատել է ոչ միայն Երևանում:

Նա հանդես է եկել Կապանի, Գյումրու ու այլ թատրոնների բեմերում:

Արվեստագետների համատեղ ընտանեկան հիսուներեք տարվա կյանքում դերասանուհին ու բեմադրիչը ոչ միայն կերտեցին արվեստի գործեր ու մասնակցություն ունեցան մի շարք արժեքավոր ներկայացումներում:

Նրանք նաև հայ թատրոնին ու մշակույթին տվեցին ևս մեկ տաղանդավոր մշակութային գործիչ՝ իրենց որդուն՝ Հակոբ Ղազանչյանին:

Այսօր մեծ դերասանուհին կադառնար ութսուներեք տարեկան: Նա կյանքի վերջին տարիներին հաճախ էր լինում ամերիկաբնակ վաղամեռիկ որդու ընտանիքում:

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*