Այսօր ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ծննդյան օրն է և այն համընկել է Բուժաշխատողների օրվա հետ | HAVASTI.info

Այսօր ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ծննդյան օրն է և այն համընկել է Բուժաշխատողների օրվա հետ

Այսօր ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ծննդյան օրն է և այն համընկել է Բուժաշխատողների օրվա հետ։

Արսեն Թորոսյանը ծնվել է 1982 թվականի հունիսի 21-ին, Երևանում։

2004 թվականին ավարտել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետը՝ բուժական գործ մասնագիտությամբ: 2006 թվականին ավարտել է ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտը` սոցիալական հիգիենա եւ առողջապահության կազմակերպում մասնագիտությամբ, որտեղ էլ 2006-2009 թվականներին ուսումը շարունակել է ասպիրանտուրայում` հանրային առողջություն և առողջապահության կազմակերպում մասնագիտությամբ: 2015-2016 թվականներին ծառայել է ՀՀ Զինված ուժերում որպես բուժծառայության լեյտենանտ, այդ թվում՝ ապրիլյան պատերազմի ժամանակահատվածում։ Զինվորական ծառայությունը դադարեցրել է հիվանդության կապակցությամբ՝ ծառայելով տասը ամիս:

2010-2011 թվականներին հանդիսացել է ՀՀ ԱՆ տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնի Մոնիտորինգի և գնահատման բաժնի վարիչ և տնօրենի պաշտոնակատար: 2011-2015 և 2016-2018 թվականներին եղել է ՄԻԲՍ բժշկական ախտորոշիչ կենտրոնի տնօրեն` կենտրոնը կարճ ժամկետում դարձնելով տոմոգրաֆիայի ոլորտում առաջատար:

Արսեն Թորոսյանը 2018 թվականի օգոստոսից հանդիսանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ: 2018 թվականի մայիսի 12-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ առողջապահության նախարար:

2019 թվականի հունիսի 16-ին տեղի ունեցած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 5-րդ համագումարի ժամանակ ընտրվել է ՔՊ վարչության անդամ:

Ամուսնացած է Հայկական Բժշկական Ասոցիացիայի նախկին ադմինիստրատիվ քարտուղար Վարդուհի Թևանյանի հետ, ունի երկու զավակ՝ դուստր և որդի։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *