Այսօր Անի Լուպեի ծննդյան օրն է․ տեսեք՝ ինչ հուզիչ անակնկալ է ստացել նա | HAVASTI.info

Այսօր Անի Լուպեի ծննդյան օրն է․ տեսեք՝ ինչ հուզիչ անակնկալ է ստացել նա

Այսօր գեղեցկուհի դերասանուհի Անի Լուպեի՝ Անի Գրիգորյանի ծննդյան օրն է։ Այսօր նա տոնում է իր հոբելյանական երեսունհինգամյակը։

Անին ծնվել է Երևանում և, ավարտելով դպրոցը, սովորել է թատրոնի պետհամալսարանում։ Ուսմանը զուգահեռ սկսել է աշխատել որպես դերասանուհի՝ իր վառ արտաքինի ու աննման տաղանդի շնորհիվ արժանանալով բոլորի հավանությանը։ 2009-ից աշխատում է կամերայինում՝ թատրոնի անփոխարինելի աստղերից մեկը հանդիսանալով։

Որպես Ռուզաննա Ազիզյանի դերը մարմնավորող՝ Անին մեծ ճանաչում է ստացել նաև որպես հեռուստատեսային դերասանուհի, այնուհետև նաև նկարահանվել ֆիլմերում։

Այսօր, համավարակային պայմաններից ելնելով, Անին ծննդյան տոնը բացօթյա է կազմակերպել։ Նա ոճային կերպար է ընտրել՝ թեթև զգեստ և ջինսե բաճկոն։ Իսկ գիշերն անչափ հուզիչ անակնկալ է ստացել ընկերներից, որոնք նրա տուն էին գնացել տորթով և փոքրիկ հրավառությամբ շնորհավորելով նրան։ Անչափ հուզիչ կադրերը դերասանուհին զետեղել է ինստագրամյան իր էջում։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *