«Այդ դիրքերը, որ վերցրել ենք, մերն էին»․ Նորատ Տեր-Գրիգորյանց

Պաշտոնաթող գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցից հետաքրքրվեցինք՝ իրեն հայտնի՞ է, թե ինչ դիրքեր ենք մենք վերցրել Տավուշում, գրում է Hraparak.am-ը։ «Ներողություն․․․ էս դիրքերը, երբ ես կառուցում էի բանակ, էս դիրքերը մեր դիրքերն էին։ Երբ Սեյրան Օհանյանը պաշտպանության նախարար էր, նրա ժամանակ էդ դիրքերը թուրքը վերցրեց։ Իսկ մեր հերոս զինվորները, գեներալներն ու սպաները հերոսաբար վերադարձրեցին մեր դիրքերը։ Եվ այդ դիրքերը պետք է պահել, թույլ չտալ, որովհետև ամեն մի բարձունք ունի ռազմավարական նշանակություն։ Եվ այդ բարձունքների միջոցով է, որ տեղանքի ամբողջական վերահսկողություն է կատարվում»,- ասել է Տեր-Գրիգորյանցը։

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*