Ամուսինս մառանից սկսեց «գողանալ» պահածոների համար նախատեսված տարաները: Զայրանում էի, մինչև չտեսա, թե ինչ է նա արել դրանցով

Գնալով ամառանոց՝ ես նկատեցի, որ ամուսինս սկսեց ինչ-որ տեղ տանել իմ պահածոների տարաները: Դա, մեղմ ասած, ինձ ամենևին էլ դուր չեկավ, քանի որ սկսվել էր պահածոյացնելու շրջանը: Ամուսինս բանի տեղ չդրեց իմ հարցումները, բայց խոստացավ ամեն ինչ ցույց տալ, երբ կավարտի աշխատանքը:

Ինձ,  անկեղծ ասած,  նրա արարքը վրդովեցրեց, քանի որ ինձ հարկավոր էին այդ տարաները: Ես միշտ էլ պահածոների  համար բավարար տարաներ չեմ ունեցել, և նա դեռ դրանք օգտագործում է իր անհասկանալի նպատակների համար: Ի վերջո, ես հետո պետք է փնտրեմ թե, որտեղ են դրանցից վաճառում:

Այս տարի ընդհարապես խնդիր է, և խանութներում դրանք շատ արագ վերջանում են:

Ըստ իմ հաշվարկների՝ 30 հատ պակասում էր, բայց դա ճշգրիտ տվյալ չէ: Քանիսն էր ամուսինս վերցրել  իր նպատակների համար, ես չէի պատկերացնում:

Բայց  շուտով նա կանչեց ինձ՝ ցույց տալու իր աշխատանքի արդյունքը:

Ամուսինս ինձ կանչեց ավտոտնակ: Երբ տեսա, թե ինչ է նա արել, հաջորդ մի քանի րոպեների ընթացքում ես չկարողացա մեկ բառ արտասանել: Ես նույնիսկ վատ էի զգում:

Բանկաները, ավելի քան 50 հատ, կաձարիչներով ամրացված էին ավտոտնակի առաստաղին: Ես մի փոքր հանդարտվեցի, երբ տեսա, որ ամուսինս իր հերթին նոր բանկաներ է գնել: Նշանակում է՝ մտածել է  իմ մասին:

Ահա այսպիսին են մեր ընտանեկան տարաձայնությունները: Ամուսինս, իհա՛րկե, գովասանքի խոսքեր վաստակեց: Այժմ նրա ավտոտնակում վերջապես ամեն ինչ իր տեղում կլինի և երկար չի փնտրի, օրինակ, ինչ-որ պտուտակներ:

Բանկերը նախատեսված էին փոքր պահեստամասերի պահեստավորման համար:

Մեկ անգամ ևս համոզվեցի, որ հիանալի ամուսին ունեմ: Եվ նա երբեք չի մոռանում իմ մասին և կարող է ամեն ինչ անել իր ձեռքերով:

Այժմ բոլոր փոքր պարագաները միշտ աչքի առաջ  են:

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*