«Ամուլսարի ճամփին ՌԴ-ից տրվող օրավարձով քնող «հայրենասեր բնապահպաններ», ո՞ւր եք»․ Արամ Սարգսյան

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի գրառումը․ «Երեկ Վարդավառ էր, տոնը նաև ցույց տվեց, որ Սևանը լուրջ պրոբլեմ ունի՝ կոյուղաջրերի, ձկնաբուծարաններից թափվող աղբի և բազմաթիվ բնապահպանական հարցերի, որոնցից ես չեմ հասկանում, որովհետև բնապահպան չեմ։ Սևանի մասին «մտածող» ու Ամուլսարի ճամփին վագոնում ՌԴ-ից տրվող օրավարձով քնող «հայրենասեր բնապահպաններ» ջան, բա ո՞ւր եք, ինչո՞ւ քուրձ չեք հագնում ու գլխներիդ մոխիր չեք լցնում, լավ, ռեալիստական երևալու համար գոնե մայկաներդ ճղեք։ Չեք անի, որովհետև Սևանի համար վճարող չկա, իսկ դուք, հայրենի բնությանը մինչև վերջ նվիրված մարտիկի դիմակի տակ՝ փող եք աշխատում ու ձեր տունը պահում՝ արհամարհելով ՀՀ պետականությունը, պետությունը, օրենքը, վնասելով տնտեսությանը, կտրելով մյուսների, այդ թվում՝ զինվորի հացն ու փամփուշտի փողը: Զինվորի, որ ձեր տունն ու անվտանգությունն է պահպանում: Պինդ կանգնեք տեղներդ, տղերք, պետություն, զինվոր ի՞նչ կարևոր է, կարևորը ճիշտ ժամանակին աշխատավարձ տան, չուշացնեն..․»։

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*