Ալլա Լևոնյանը շատ է փոխվել, նրան չեք ճանաչի (Լուսանկար

Տեսեք թե ինչքան է փոխվել Ալլա Լևոնյանը։

Անցած կիրակի Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը լեփ- լեցուն էր. մենահամերգով հանդես եկավ երգչուհի Ալլա Լեւոնյանը: Մենահամերգը նշանավորվեց երկրպագուների մեծ հոսքով եւ զանազան իրադարձություններով, որոնք հասարակության կողմից տարբեր արձագանքների արժանացան: Համերգի խորագիրն էր` «Ճանապարհ» (20 տարի բեմում): Ալլա Լեւոնյանից բացի համերգին մասնակցեցին «Սասուն», «Բերդ» պարային համույթները, Նաիրա Գյուրջինյանի մանկական երգչախումբը, Արսեն Սաֆարյանը, Էդգար Գյանջումյանը:

Համերգին ուշացումով ժամանած Ռիտա Սարգսյանին եւ Հասմիկ Պողոսյանին երգչուհին յուրօրինակ կերպով ընդունեց. ընդհատեց երգը եւ ողջունեց նորեկներին: Համերգից ստացած տպավորությունների մասին «Ժողովուրդ»-ը զրուցեց երգչուհի Ալլա Լեւոնյանի հետ:

-Ի՞նչ տպավորություններ ունեք համերգից: Արդարացա՞ն Ձեր սպասելիքները:

-Ավելին, քան արդարացան, ես շատ գոհ եմ, իմ երկրպագուներն ապացուցեցին, որ իրոք ինձ երկրպագում են: Մի բան պետք է ասեմ, վատ եմ զգում այն պատճառով միայն, որ կանգնած մարդիկ կային, տոմսերն ամբողջությամբ վաճառվել էին, բայց համերգիս ներկա գտնվելու ցանկություն ունեցողներն առավել քան շատ էին:

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*