«Ալեքսանդր Ազարյանը դրսևորել է անհարգալից և անբարեխիղճ վերաբերմունք դատավարության մասնակցի նկատմամբ». Ռ. Բադասյան

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը Բարձրագույն դատական խորհդին ներկայացրեց Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդութունը։«Ալեքսանդր Ազարյանի կողմից թույլ է տրվել ՀՀ դատական օրենսգրքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 3 և 5 կետերում ամրագրված վարքագծի կանոնների խախտում։ Մեր կարծիքով պարոն Ազարյանն ի պաշտոնե գործելիս դրսևորել է անբարեկիրթ վերաբերմունք դատավարության մասնակցի և վերջինի վերադասի նկատմամբ և զերծ մնալ իր խոսքով կամ վարքագծով կողմնակալություն կամ խտրականություն դրսևորելուց, կամ ողջամիտ, անկողմնակալ դիտորդի մոտ նման տպավորություն ստեղծելուց»,- ասաց նախարարը։Հիշեցնենք, որ Բարձրագույն դատական խորհուրդն այսօր սկսել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի վերաբերյալ կարգապահական գործի քննությունը:Նշենք, որ կարգապահական վարույթը հարուցվել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի կողմից՝ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հաղորդման հիման վրա:

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*