Ալեն Սիմոնյանն ուշագրավ տեսանյութ է հրապարակել | HAVASTI.info

Ալեն Սիմոնյանն ուշագրավ տեսանյութ է հրապարակել

Մեկնաբանելով ընթացիկ գործընթացները քաղաքական շրջանակներում տեղավորելու փորձերն ու խոսակցությունները՝ Ա. Սիմոնյանը հստակորեն ցանկանում է արձանագրել, որ նախկին տրամաբանությունն այլևս անցյալում է:

Փաստելով, որ իրականությունը փոխվել է՝ Ա. Սիմոնյանն ասել է, որ իրականացվող գործընթացները միմիայն իրավական բնույթ ունեն: Նա նշել է, որ հարկ է դուրս գալ նախկին տրամաբանության շրջանակներից:

Ա. Սիմոնյանը կարևորել է այն գաղափարը, որ բոլոր այսօրինակ դեպքերը հենց այսպիսի ընթացք են ենթադրում, նույնիսկ եթե այդ օրինախախտ անձը լինի իրենց թիմի միջից:

Ա. Սիմոնյանը ասել է, որ ինքն անձամբ շատ կցանկանար, որ Գ. Ծառուկյանը, իր որդին կամ մեր այլ հայրենակից ներգրաված չլիներ անօրինական գործունեության մեջ, բայց ընթացող գործընթացներում հիմանական շարժիչ ուժը օրենքն է:

Վերահաստատելով այս օրերին պարբերաբար հնչող օրենքի գերակայության մասին ճշմարտությունը՝ պատգամավորը սահմանում է ներկայիս ղեկավարող ուժի գաղափարական հաստատակամությունը: Նրա ամբողջական խոսքին կարող եք ծանոթանալ բերված տեսանյութում:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *