ԱԱԾ տեսանյութը՝ Գագիկ Ծառուկյանին առնչվող քրեական գործի մասին. կադրեր խուզարկություններից | HAVASTI.info

ԱԱԾ տեսանյութը՝ Գագիկ Ծառուկյանին առնչվող քրեական գործի մասին. կադրեր խուզարկություններից

Իրավապահները Գագիկ Ծառուկյանի առանձնատանն են. հնարավոր են ձերբակալություններ (ուղիղ)

Իրավապահները վաղ առավոտից գտնվում են ԲՀԿ առաջնորդ, պատգամավոր Գագիկ Ծառուկյանի Առինջի առանձնատան: Ըստ շրջանառվող տեղեկությունների, այս պահին բոլոր ԲՀԿ-ական պատգամավորները շտապում են Ծառուկյանի առանձնատուն:

Ըստ նախնական տեղեկությունների՝ կատարվում է խուզարկություն, հնարավոր են ձերբակալություններ:

Հիշեցնենք, որ հունիսի 5-ին կայացած ԲՀԿ քաղխորհրդի նիստում Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, որ « կառավարությանը հնարավորություն էր տրված, լիարժեք ժամանակ, որ իրենք կարողանային ժողովրդի սպասելիքներն իրականացնեին, այսինքն` իրենց խոստումները, որ տվել էին ժողովրդին,

և ինչի հիման վրա իրենք իշխանություն դարձան»։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահը հրատապ նիստի ընթացքում հայտարարել է, որ կառավարությունն իր աշխատանքները 100 տոկոսով ձախողել է, եւ որ արմատական փոփոխությունների անհրաժեշտություն է զգացվում նաեւ հրաժարականների տեսքով։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *