ԱԱԾ պետը նախընտրեց փիառվելու փոխարեն զբաղվել իրական աշխատանքով

ԱԱԾ նորանշանակ պետ, գնդապետ Արգիշտի Քյարամյանի «արձագանքը» շաբաթվա գլխավոր իրադարձության մասին․․․

Ինչպես արդեն հայտնի է, Գագիկ Ծառուկյանին առաջադրվել է մի քանի մեղադրանք․․․

Հայտնի է նաև, որ ԱԺ նախագահն արդեն ստացել է ԲՀԿ ղեկավարի՝ անձեռնմխելիությունից զրկելու հարցի միջնորդությունը․․․

Այս օրերին հանրության մեծ մասի հետաքրքրում էր ԱԱԾ պետ Արգիշտի Քյարամյանի արձագանքն այս ամենի մասին․․․

Նախ համառոտ հիշեցնենք, որ Արգիշտի Քյարամյանը 2020թ. մայիսի 4-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ․․․

2020թ. մայիսի 5-ին ՀՀ նախագահի որոշմամբ նշանակվել է ԱԱԾ առաջին տեղակալ․․․

Իսկ արդեն 2020 թվականի հունիսի 8-ից զբաղեցնում է ՀՀ ԱԱԾ տնօրենի պաշտոնը․․․

Ի տարբերություն ԱԱԾ նախկին պետ Վանեցյանի, գնդապետ Քյարամյանն աչքի է ընկնում իր զսպվածությամբ․․․

Շատերն անհամբեր սպասում էին, թե ի՞նչ արձագանք կտա ԱԱԾ ներկայիս պետը Ծառուկյանի շուրջ ձևավորվող գործընթացներին․․․

Արգիշտի Քյարամյանը, փաստորեն, նախընտրեց լինել լուռ և խոսելու փոխարեն գործել, ինչն, անկասկած ավելի արդյունավետ է․․․

Հետևաբար, նրա այսօրինակ արձագանքը խոսում է նրա մասին, որ ԱԱԾ պետը նախընտրեց փիառվելու փոխարեն զբաղվել իրական աշխատանքով։

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*